Յուրի Վարդանյանի որդին մասնակի ընդունում է մեղքըPanorama.am-ը գրում է.

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու` այժմ կալանքի տակ գտնվող Դավիթ Վարդանյանի նոր փաստաբան Վահան Հայրապետյանը անհեթեթություն է համարում այն տեղեկությունները, թե նախարարի որդուն թմրանյութ տեղափոխելու կասկածանքով հայ-իրանական սահմանին ձերբակալել են Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահները։

«Անհեթեթ է` ինչպես կարելի է հերոս մարդու որդու վերաբերյալ նման տեղեկություններ տարածել: Չի կարելի չէ, վերջիվերջո: Ոնց կարելի է այդպիսի մարդու նկատմամբ ինչ ուզենան, գրեն: Մեր Էջմիածնի խաչը վկա, նման բան չկա», - Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց փաստաբանը` հրաժարվելով նախաքննության գաղտնիությունից ելնելով այլ տեղեկություններ տրամադրել:

Նկատենք, որ այդ տեղեկությունը գրել էր «Ժողովուրդ» օրաթեթրը` նշելով, որ «Իրանի իրավապահները ճշտելով, որ Դավիթ Վարդանյանը ՀՀ քաղաքացի է, բարձրաստիճան պաշտոնյայի որդի, ավելորդ աղմուկից խուսափելու համար անմիջապես հետ են ուղարկել ՀՀ՝ միաժամանակ հայ սահմանապահներին տեղեկացնելով կատարվածի մասին ու հորդորելով, որ նրանք ձերբակալեն Դավիթ Վարդանյանին։ Իսկ իրանցիներն այդպես են վարվել, քանի որ իրենց երկրում թմրանյութ պահելու համար մարդուն ենթարկում են մահապատժի, և որպեսզի ՀՀ քաղաքացուն մահապատժի չդատապարտեն, գերադասել են «հանձնել» հայրենի իրավապահներին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել