Panorama.am-ը գրում է.
«Իրականում բավականաչափ բարդ է` ըստ էության մեկնաբանություններ կատարելը Իսրայելի անվտանգային քաղաքականության շրջանակներում իրագործվող առանձին գործողությունների վերաբերյալ, առնվազն Թել Ավիվին բնորոշ` պաշտոնական և հասանելի տեղեկատվության բացակայության պայմաններում, իսկ տվյալ դեպքում վերոնշյալին հավելվում են նաև օբյեկտիվ բարդությունները` պայմանավորված այն իրողությամբ, որ հնարավոր հարվածն իրականացվել է ներքին զինված հակամարտության թատերաբեմում գտնվող Սիրիայի դեմ: Այդ իսկ պատճառով նման գործողությունները հիմնաանում դիտարկվում են հիպոթետիկ հարթության մեջ»,_ այս մասին Panorama. am-ի թղթակցի հետ զրույցում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 31-ին մի շարք ԶԼՄ-ների հաղորդած տեղեկտվությունն` իսրայելական օդուժի կողմից սիրիական Լատակիա քաղաքից հարավ` Սնոբար շրջանում գտնվող ՀՕՊ ռազմաբազային հասցված հրթիռային հարվածի վերաբերյալ:
Պետրոսյանի կարծիքով՝ «Նման բնույթի տեղեկատվությունն այս տարվա ընթացքում առնվազն չորրորդն է, և, ինչը բնորոշ է այսպիսի դեպքերին, ինֆորմացիայի հիմքն ընդամենը ԶԼՄ-ների և նրանց անանուն աղբյուրների մակարդակում է, և, ինչպես տեսնում ենք, նաև ոչ միանշանակ, հաճախ` հակասական: Մասնավորապես` նախ արևմտյան և արաբական մի շարք լրատվամիջոցներ հաստատեցին, թե հարվածի հեղինակն իսրայելական կողմն է, ավելի ուշ որոշ լիբանանյան և իսրայելական ԶԼՄ-ներ հաղորդեցին, թե իրականում հարձակման հետևում կանգնած է Թուրքիան: Իհարկե, քննարկվող հրթիռային հարվածը միանգամայն հավանական է, հնարավոր է նաև դրա վերաբերյալ առաջադրվող վարկածներից յուրաքանչյուրը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ