Tert.am-ը գրում է.
«89-ամյա երգիչը ցույց տվեց, որ իր կատարողական շնորհը իրեն չի լքել»,- գրում է Financial Times-ը` օրերս Լոնդոնի Albert Hall-ում Շառլ Ազնավուրի համերգի վերաբերյալ իր գրախոսականում:
Նշվում է, որ Ազնավուրը բեմում հայտնվեց ճիշտ ժամանակին` առանց հապաղման, հանդիսատեսը ոտքի կանգնեց և ծափողջույն հղեց նրան` մի մարդու, ով իր առաջին սկավառակը թողարկել է 60 տարի առաջ, այնպես, ինչպես դա անում են Ֆրանսիայում:
Անդրադարձում պատմվում են նաև հայտնի համերգից քիչ հայտնի դրվագներ: Այսպես՝ առաջին շարքում մի տղամարդ է եղել` «Բրավո, Շառլ, շնորհակալություն» գրությամբ պաստառով: Իսկ երբ La Bohème-ի կատարումից հետո Ազնավուրը դահլիճ է նետել իր ճերմակ թաշկինակը, մի կին ու մի տղամարդ այնպես են սկսել պայքարել դրա համար, ասես, աղբյուրի բնորոշմամբ, սրբազան մասունքի համար են պայքարում:
Նշվում է, որ Ազնավուրը կատարել է իր ավանդական վալսը, երբ ասես՝ ուրվականի հետ է պարում: Նա իր տեքստերի մեծ մասը կարդացել է հուշարարից և կատակել, թե հիշողությունը վատացել է` 91-ամյակից առաջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ