Doctors.am-ը գրում է.
Շատ ծնողներ կարծում են, թե բարուրելը երեխաների մոտ մոր արգանդում գտնվելու զգացողություն է առաջացնում և այդպիսով հանգստացնում է նրանց: Սակայն բժիշկները հակառակն են պնդում:
Պինդ բարուրելն ավանդաբար օգտագործվել է ծննդատների բուժանձնակազմերի, երիտասարդ մայրերի կողմից, որպեսզի հանգստացնեն երեխային և քնեցնեն նրան, գրում է 1in.am-ը:
Սակայն այժմ բժիշկները պնդում են, որ բարուրելը երեխայի առողջությանը վնասում է, քանի որ վնասում է կոնքային հոդերը:
Բժիշկների կարծիքով՝ երեխայի ոտքերն ուղղելն ու անշարժացնելը, որը բարուրելու հիմնական տեխնիկան է հանդիսանում, կարող է փոփոխել կոնքի հոդի զարգացումը: Այդ հոդի նորմալ զարգացումն ապահովելու համար երեխայի ոտքերը պետք է բնական դիրքում մնան: Դրանք չպետք է պինդ փաթաթված և իրար սեղմված լինեն:
Մանկաբարձների թագավորական քոլեջի մասնագետներն էլ կարծում են, որ բարուրումը կարող է երեխայի չափազանց տաքացման պատճառ դառնալ, որն էլ նորածինների մահացության հաճախակի պատահող պատճառներից է հանդիսանում: