Esem.am-ը գրում է.

Երևանյան ակումբներից մեկում աշխատող երգիչ Սարգիս Ավետիսյանը շարունակում է իր քայլերն անել շոու բիզնեսում ու ներկայացել նոր երգեր: ESem.am-ի հետ զրույցում 23-ամյա Սարգիսն ասաց, որ սկսել է զբաղվել «Դու իմն ես» երգի նախապատրաստական աշխատանքներով. երգի խոսքերը գրել է Սենիկ Բարսեղյանը, երաժշտության հեղինակը Ռուզաննա Անդրեասյանն է, իսկ գործիքավորումը արել է Սերգեյ Հովհաննիսյանը:

Երգի պատրաստ լինելուց հետո Սարգիսը կնկարահանի դրա տեսահոլովակը: «Մինչև տարեվերջ տեսահոլովակ ևս կնկարահանեմ, սակայն Նոր Տարվա տոներից հետո նոր միայն կհանձնեմ հանդիսատեսի դատին»,-ասաց նա և տեղեկացրեց, որ մինչ այդ իր երկրպագուները կարող են հետևել նրա սոցցանցային էջերին, որտեղ ընթացիկ լուսանկարներ կտեղադրի նկարահանումներից ու ձայնագրման ընթացքից:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել