Araratnews.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն արդեն պաշտոնապես հայտարել է այն մասին, որ տրանսպորտի գնի բարձրացումն առաջիկայում անխուսափելի է: Դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանից Araratnews.am-ի թղթակիցը հետաքրքրվել է, թե նա ինչպես կմեկնաբանի Տարոն Մարգարյանի այդ հայտարարությունը, արդյոք կարելի է ասել, որ Երևանի քաղաքապետարանի կայացրած որոշումների վրա ազդցություն չեն կարող ունենալ քաղաքացիները:«Ես կոնկրետ հայտատարությանը ծանոթ չեմ, բայց պետք է նշեմ, որ թող լինի իրոք պաշտոնական թանկացումը, և այդ ժամանակ մենք կասենք, թե ինչ ենք մտածում դրա մասին, չնայած, ժողովուրդն արդեն մեկ անգամ ասել է իր կարծիքը»,-ասել է Հայկ Մարությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել