Hurriyet. Թուրքերը հայերի ոսկիներն են որոնում ԲուրսայումAravot.am-ը գրում է.

Բուրսա նահանգի փոքրիկ գյուղերից մեկը դարձել է գանձերի որոնման ժամանակակից հեքիաթի վայր, այն բանից հետո, երբ տեղական մարմինները սկսել են հայերին պատկանող ոսկիներն ու այլ իրերը փնտրել: Գրում է «Հյուրիեթ» թերթը: Պաշտոնյաները հնագետներից կազմված խումբ են ստեղծել, որը Կերամեթ գյուղի տներից մեկի տակ պեղումներ է սկսել, որտեղ, ըստ նրանց, պետք է թաղված լինեն հայ ընտանիքիներին պատկանող արժեքավոր իրեր: «Ըստ այստեղի տարեցների, Կերամեթ գյուղում հայկական շատ ընտանիքներ կային: Բացի մեկ ընտանիքից, մնացած բոլորը հեռացել են գյուղից: Այդ մի ընտանիքն, ըստ երևույթին, ասել է, որ հայերը փախուստից առաջ իրենց թանկարժեք իրերը թաքցրել են մեր տան տակ», – ասել է տան տերը՝ Էֆքան Արըն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել