Panorama.am-ը գրում է.
Հայաստանը և Ուկրաինան պայմանավորվել են 2013-2017 թվականներին համագործակցել գիտության և տեխնոլոգիաների ոլորտում: Այդ մասին տեղեկացրել է Ուկրաինայի արտգործնախարարությունը, փոխանցում է ուկրաինական «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն: Ուկրաինայի գիտության, ինովացիաների և տեղեկատվության պետական գործակալության պատվիրակությունը գործակալության պետի տեղակալ Բորիս Գրինևի գլխավորությամբ նոյեմբերի 1-ին եղել է Հայաստանում:
Հայ-ուկրաինական հանձնաժողովի նիստի ժամանակ կողմերը երկու երկրներում գիտատեխնիկական ոլորտում տիրող իրավիճակն են քննարկել, ինչպես նաև այն, թե ինչպես կարելի է գործնականում համագործակցել այդ ոլորտում: Ըստ ուկրաինական արտաքին գերատեսչության հաղորդագրության, կողմերը հստակեցրել են համագործակցության կոնկրետ ուղղությունները և պայմանավորվել գիտական պրոեկտների համատեղ մրցույթ հայտարարելու ժամկետների մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ