Lurer.com-ը գրում է.

Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում  «Հոֆենհայմի»  հետ հանդիպմանը Մյունխենի «Բավարիան» հնարավորություն ունի կրկնել «Համբուրգի»՝ 1983թ-ին գրանցած ռեկորդը. տեղեկացնում է գերմանական մամուլը:

«Համբուրգը» այդ ժամանակ չի պարտվել 36 խաղ անընդմեջ: Ինչ վերաբերվում է մյունխենցիների գլխավոր մարզչին, ապա վերջինս հայտարարել է, որ այդ ռեկորդը իր վաստակը չի լինի:

«Իհարկե, ռեկորդը օգտակար կլինի թիմի համար: Որպեսզի այն իրականություն դառնա, մենք պետք է լավ խաղանք: Սակայն ինքս Գերմանիայի առաջնությունում  թիմը գլխավորել եմ  ընդամենը 10 խաղ: Այդ պատճառով էլ ռեկորդ կլինի Յուպ Հայնկեսի արժանիքը, ով  «Բավարիայում» անավանական աշխատանք է կատարել», — հայտարարել է Գվարդիոլան:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել