Aravot.am-ը գրում է.
Նոյեմբերի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոն համալսարանների Սենգորի անվան ամբիոնների միջազգային ցանցի ամենամյա հանդիպմանը 14 երկրներից ժամանած մասնակիցներին՝ ՖՄԿ գլխավոր քարտուղարի խորհրդական Ֆիլիպ Կանտրենի և Սենգորի անվան ամբիոնների միջազգային ցանցի նախագահ Միշել Գիյուի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը հանդիսանալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ՝ իր ակտիվ մասնակցությունն է բերում ՖՄԿ տարբեր կառույցների գործունեությանը, որի վկայությունն է նաև «Ֆրանսերենի և ֆրանսերենով դասավանդման հեռանկարները Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում» գիտաժողովի անցկացումը Երևանում։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` հանդիպման մասնակիցները ներկայացրեցին համաժողովի արդյունքները, Սենգորի անվան ամբիոնների միջև իրականացվող համագործակցությունը։ Հյուրերը ներկայացրեցին ֆրանկոֆոն արժեքների տարածման ուղղությամբ իրենց կրթօջախների գործունեությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ