Դուք ցանկանում եք թաքնվել ամբողջ աշխարհից և անմոռանալի հանգիստ անցկացնել Ձեր երկրոդ կեսի հետ: Կարող եք Ձեր ընտրությունը կատարել ստորև ներկայացվող ռոմանտիկ հանգստավայրերից մեկում:
1. Chiva-Som, Հուա-Հին, Թաիլանդ
![]()
Հուա-Հին թայվանյան թագավորներն ընտրել են որպես իրենց ամառային հանգստավայր: Յոթ հեկտար հողերը զարդարված են այգիներով և ավազաններով: Բարիգալստյան թեյախմությունից հետո Ձեր անձնական խորհրդականը կարող է օգնել կազմել հանգստի գրաֆիկը: Ծրագրի մեջ կարող են ներառվել խոհարարական դասընթացները, մեդիտացիան, յոգան և թայվանյան մերսումը:
2. Pueblo Bonito Pacifica Resort, Կաբո-Սան-Լուկաս, Մեքսիկա
![]()
Հյուրանոցում կա 154 սենյակ, մասնավոր լողափ, որտեղ ոչ ոք Ձեզ չի անհանգստացի: Ձեր ցանկությամբ լողափին կարող են մահճակալ տեղադրել և ընթրիք մատուցել: Ձեր տրամադրության տակ են նաև երկու լողավազանները` ստորջրյա երաժշտությամբ, թենիսի դաշտերը և կակտուսների անչափ գեղեցիկ այգին:
3. Couples Sans Souci, Օչո Ռիոս, Ճամայկա
![]()
Այստեղ Ձեզ կառաջարկեն հանգիստն անցկացնելու մի քանի տարբերակներ: Դուք կարող եք ընտրել խաղաղ հանգիստ տնակներում կամ արկածներ փնտրել լեռներում: Bella Vista ռեստորանի հրաշալի ճաշատեսակներն անմոռանալի կդարձնեն Ձեր հանգիստը: Ցանկության դեպքում կարող եք օգտվել նաև դայվինգի հնարավորությունից:
4. Excellence Punta Cana, Դոմինիկյան Հանրապետություն
![]()
Այս հրաշալի հանգստավայրը նման է դրախտի: Այն իր այցելուներին առաջարկում է սպիտակ ավազից լողափեր, 8 ռեստորան, 10 բար, երկու հսկայական լողավազան և բարձրակարգ համարներ`դեպի ծովը հիանալի տեսարանով: Ձեր հանգիստը կզուգակցվի յոգայի պարապմունքներով, ձիերի վրա զբոսանքներով, տոնախմբություններով: Կարող եք Ձեր ժամանցը հիմնականում անցկացնել լողափին, քանի որ այստեղ ամեն երեկո կազմակերպվում են հետաքրքիր ծրագրեր:
5. Royal Davui Island Resort, Ֆիջի
![]()
Այս հանգստավայրն այնքան հեռու է գտնվում, որ միայն ուղղաթիռով կամ նավով է հնարավոր այնտեղ հասնել. այն իրական դրախտի է նման: Հանգստավայրում կան , գեղեցիկ այգիներ և բազմազան ծաղիկներ, լողավազաններ և լոգարան բաց երկնքի տակ և 16 առանձնատուն, որտեղից անհավանական տեսարան է բացվում դեպի ամբողջ տեղանքը: Նախաճաշին շամպայն է մատուցվում, ինչպես նաև կարող եք մեկնել դայվինգի և լողալ դելֆինների և կրիաների հետ:



