Tert.am-ը գրում է.
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը երեկ այցելել է Ազատության հրապարակում հեղափոխություն հայտարարած Շանթ Հարությունյանին և իր զորակցությունը հայտնել նրան:
Այս մասին Tert.am-ին հայտնեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Ես իրեն հարգում եմ իր ազատ մտածողության համար: Ես ողջունում եմ հեղափոխության մասին իր այդ հայտարարությունը: Նաև իմ պատրաստակամությունն եմ հայտնել պայքարին աջակցելու»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը հայտարարել էր, որ մինչև դեկտեմբերի երկուսը պատրաստվում է հեղափոխություն անել, և ի պատասխան հարցի, թե ինչ երաշխիք, որ դա իրեն կհաջողվի, ասել էր. «Երաշխիքը նրանում չէ, որ կհաջողվի, թե չէ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ