Aysor.am-ը գրում է.

Թեև Կոմիտաս 5 շենքի բնակիչները երեկ ստացել են Վարչական դատարանի որոշումը, որով բավարարվել է նրանց ներկայացրած միջնորդությունը` արգելել «Լիբեր» ընկերության կողմից այդ հասցեում շինարարական աշխատանքների իրականացումը, այսօր առավոտյան շինարարությունն այստեղ շարունակվում էր: 

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ բողոքող բնակիչների կանչով եկած իրավապահների միջամտությունից հետո աշխատանքները որոշ ժամանակով դադարեցվին, սակայն անմիջապես վերսկսվեցին նրանց հեռանալուց հետո: Այս պահին, ըստ ռադիոկայանի՝ ոստիկանության ներկայացուցիչները վերադարձել են և վիճաբանում են շինարարների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել