quote of the day: "Ես քարը քարին դնողների կողմնակիցն եմ..." Վլադիմիր Գասպարյանը` «Փակ շուկայի» խնդրի մասին
lurer.com
«Երեւանում քարը քարի վրա չթողնելու քաղաքականություն է վարվում: Մեր աչքի առաջ քանդվեց ազգային արդյունաբերությունը, թալանվեցին գործարանները, գիտահետազոտական հաստատութհունները, հետո անցան շենքերին. կենտրոնում հին Երեւանի ողջ թաղամասեր ոչնչացրեցին ու լցրեցին անճաշակ դատարկ բարձրահարկերով: Քանդեցին Երիտասարդության պալատը, պայթեցրեցին Կրկեսը, վերացրեցին տրամվայները: Շքեղ Ծածկած շուկան վերածելով «սուպերմարկետի»` ոչնչացնում են քաղաքային հազարամյա մշակույթը, փոխարինելով մարդկային շփումների, հանդիպումների, առեւտրի, գույների ու ձայների, նորությունների, կատակների, առասպելների, ավանդույթների կենտրոնը անդեմ, ապազգային, մեխանիկական «սուպերմարկետով»: Սա նշանակում է ոչ թե «քարը քարին դնել», այլ քարը քարին չթողնել: Ով չի հասկանում սա` չի հասկանում Երեւանը, մայրաքաղաքը, մշակույթը, քաղաքակրթությունը, ուստի ու իրավունք չունի Երեւանում որեւե բան փոխել ու առավել եւս տնօրինել կամ ղեկավարել:



