Aysor.am-ը գրում է.

Շտապօգնությունում այսօր առավոտից չի գրանցվել կանչերի ավելացում, եղել է սովորական աշխատանքային օր: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը.

«Զանգվածային հոսանքազրկման հետ կապված կանչերը չեն ավելացել: Միայն մի պահ մեր ծառայությունում համացանցի հետ խնդիր է եղել, որը րոպեներ անց կարգավորվել է: Ինչ վերաբերում է հեռախոսակապին, ապա անջատումից անմիջապես հետո մենք սկսել ենք աշխատել մեր ռեզերվային` երկրորդ գծով»,-Aysor.am-ին ասաց Թագուհի Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ այսօր ատավոտյան զանգվածային հոսանքազրկում էր տեղի ունեցել հանրապետության տարբեր շրջաններում: Հոսանքազրկման հետևանքով դադարեցվել էր նաև Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը, իսկ ուղևորները տարհանվել էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել