1in.am-ը գրում է.
Հայաստանում ռուսական ռազմաբազայի տարածած հայտարարությունը, թե պատերազմական գործողությունների պարագայում ինքը մասնակցություն կունենա դրանց, արվել են երեք նպատակով: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Առաջին՝ Ադրբեջանին զենք մատակարարելուց հետո Ռուսաստանն այս հայտարարությամբ փորձում է կողմերի միջև հավասարակշռություն պահպանել: Երկրորդ տարբերակով՝ այս հայտարարությունն ուղղված է ոչ թե Ադրբեջանին, այլ Թուրքիային: Այստեղ գործում է հայկական «Աղջիկ քեզ ասեմ, հարս դու լսիր» ասացվածքը: Նմանօրինակ հայտարարություն անելու երրորդ հնարավոր պատճառը Հայաստանի՝ ՄՄ-ին միանալն է:
Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը՝ Լևոն Շիրինյանը նկատեց, որ Հայաստանը պետք է ՄՄ-ից ստանա առավելագույնը: «Պետք է աշխատել ամբողջ պոտենցիալով, այլապես մեր երկիրը տասնամյակներով հետ կշպրտվի»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ այդ կառույցից առավելագույնը պոկելու ջանքեր է թափում նաև Բելառուսի նախագահ Լուկաշենկոն: