Panorama.am-ը գրում է.
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած նախնական տվյալները դժգոհություններ են առաջացրել Հայաստանում բնակվող եզդիների շրջանում: «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ-ի փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ԱՎԾ ներկայացրած տվյալները մասնակիորեն չեն համապատասխանում իրականությանը: Օրինակ, ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանում բնակվում է 30-35 հազար եզդի, մինչդեռ, ըստ Ս. Սուլթանյանի, բնակվում է 50-55 հազար եզդի: Նա նշեց, որ իրենք ունեն տեղեկություններ, որ կան գյուղեր, որտեղ եզդիներ են բնակվում, մարդահամար ընդհանրապես չի անցկացվել:
Լեզուների իմացության հետ կապված նույնպես սխալներ կան. «Միայն մեր կազմակերպությանը գրանցված 15-20 եզզի գիտի պարսկերեն, մինչդեռ, ըստ ԱՎԾ տվյալների, Հայաստանում բնակվող եզդիներից երեքը գիտեն պարսկերեն»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ