Փաստորեն տրանսպորտը թանկացնելու պլանները գոմեշի համառությամբ առաջ են բրթում շահագրգիռ կողմերը: Ինձ զարմացնում է միայն այն, թե հույսներն ինչի՞ վրա են դրել: Որպեսզի պարզ լինի ասելիքս, մի քիչ հոդաբաշխ ու համակարգված ներկայացնեմ փաստարկներս ու դիտարկումներս:

- Ըստ էության, ես դեմ չեմ տրանսպորտի թանկացմանը, ԵԹԵ այդ թանկացման շնորհիվ ԻՐՈՔ էականորեն բարձրացվի հասարակական տրանսպորտի աշխատանքի որակն ու անվտանգությունը:

- Երբ Տարոն Մարգարյանը կասեցրեց թանկացման մասին հրամանը, նա իր ելույթում նշեց, որ կտարվեն աշխատանքներ, որակը կբարձրացվի, պարզ և թափանցիկ պրոցեդուրսայով կորոշվի տրանսպորտի ադեկվատ սակագին ու նոր միայն թանկացում կլինի, այսինքն՝ Իլֆի ու Պետրովի լեզվով ասած. «Утром стуилья, а вечером деньги», բայց ոչ հակառակը՝ թանկացնեն, հետո նոր սկսեն բարելավել (ըստ իս, ոչ մի բան էլ չեն անի), բայց արի ու տես, որ արդեն համարյա 3 ամիս է անցել, իսկ տրանսպորտի վիճալկը ոնց կոճակ կար, նենց էլ մնացել ա, եթե չասեմ, որ ավելի ա վատթարացել:

- Մինչև հիմա չի տրվել որևիցե ադեկվատ հիմնավորում ոչ միայն նրան, թե ինչո՞ւ պետք է թանկացնել, այլև ագնամ այն հարցին, թե ինչո՞ւ պետք է գործի 100 դրամ սակագինը: Առհասարակ, ինչպե՞ս են հաշվում ծախսերը, գծատերերի «վնասները», եթե օրինակ իմ իմացած ԲՈԼՈՐ վարորդները մինչև հիմա էլ ոչ թե աշխատավարձով են աշխատում, այլ պլան հանձնելով: Սկսնակ տնտեսագետն անգամ կարող է ասել, որ նման պայմանների դեպքում անհնար է գնագոյացում հաշվարկել, ծախսեր ու եկամուտներ իդենտիֆիկացնել, դե իսկ գծատերն էլ որ բռնի ու ոչ մի տեղ չերևացող օրական պլանները չներառի իր եկամուտների մեջ, կամ մասամբ ներառի, բա բնականաբար թղթի վրեն ինքը վնասով աշխատող դուրս կգա:

- Ինչո՞ւ այս հաշվարկները չեն անում անկախ փորձագիտական, աուդիտորական կազմակերպությունները: Ես ինչ որ չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է քաղաքապետարանի էգիդայի գործող հանձնաժողովը անկախ գործունեություն ծավալի, առավել ևս, երբ ապացուցված բան է, որ քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների զգալի մասը գծատերեր են ու անաչառ կողմ չեն հանդիսանում այս հարցում: 

- Ի սկզբանե ոչ անկախ վիճակում աշխատող հանձնաժողովի եզրակացությունների նկատմամբ վստահություն ո՞վ կտածի, առավել ևս, երբ բոլորն էլ հասկանում են, թե ինչ եզրակացություն է անելու այդ հանձնաժողովը:

- Դասեր քաղել բանական մարդու բնորոշիչ կողմերից է: Մի՞թե տրնասպորտի թանկացման համար այսքան համառ պայքարող գծատերերը ու նրանց լոբբիստները չեն հասկանում, որ ոնց այն ժամանակ ժողովուրդը փողոց դուրս եկավ, այնպես էլ հիմա դուրս կգա, եթե սպառիչ պատասխան չտրվի վերոնշյալ հարցերին և այս անգամ էլ ավելի շատ ժողովորդ դուրս կգա, որովհետև օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով այս թանկացման դեմ պայքարը փիառ եղավ, տարածվեց ու դարձավ թրենդ: Վստա՞հ են արդյոք գծատերերը, որ այս անգամ կմարսեն, եթե թանկացնեն 

Էլի եմ ասում, ես սկզբունքորեն դեմ չեմ թանկացմանը, բայց ես պետք է տեսնեմ թե ինչի համար եմ ավելի թանկ վճարում, իսկ եթե ես չտեսա բեկումնային փոփոխություններ, այլ շարունակեցի միայն գծատերերի անհագ բողազները լցնելու ցանկությունը տեսնել, առռը հա, թե ես 1 դրամ ավելի կվճարեմ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել