Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ

 5  Յոհաննեսբուրգի գտերը

Հարավային Աֆրիկա

178892895

Եթե մարդու մոտ աղիքային ցուպիկ է ախտորոշվում, հարկ է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել այդ բակտերիայից ազատվելու համար: Սակայն կարո՞ղ եք պատկերացնել աղիքային ցուպիկներով լեցուն ջրի մեջ լողացող մարդկանց: Հարավային Աֆրիկայի Յոհաննեսբուրգ քաղաքի գետերում աղիքային ցուպիկների քանակը գերազանցում է թույլատրելի սահմանները: Որոշ հարակից շրջաններում աղիքային ցուպիկի քանակը մոտ 240 անգամ գերազանցում է թույլատրելի մակարդակը: 

Խնդիրը այդպես էլ չի վերանում, քանզի տեղի կառավարությունը հերքում է այս ամենը: Այնուամենայնիվ, երբ առողջական ոլորտի պատասխանատուները պարզ բացատրում են, որ որոշակի տարածքի ջուրը խմելը կարող է հանգեցնել մահվան, հարկ է ականջ դնել նրանց խոսքերին և համապատասխան քայլեր ձեռնարկել:

 4  Բլեքվոթեր գետ (թարգմանաբարև ջրերի գետ)

 Վիրջինիա, ԱՄՆ

184014166

Չափից շատ ջուրը կարող է վնասակար լինել: Վիրջինիայի Բլեքվոթեր գետի հարակից շրջանների բնակիչները լավ գիտեն այս մասին: Վերջին մի քանի տարիների ընթացքում ջրի մակարդակը բարձրացել է և հեղեղել մոտակա քաղաքները: 60 տարի շարունակ գետի հետ ոչ մի արտասովոր բան չէր կատարվել, սակայն վերջին տասը տարիների ընթացքում Բլեքվոթեր գետը դուրս է եկել հունից և վեց անգամ հեղեղել շրջակա քաղաքները: Դեռևս մահվան դեպքեր չեն գրանցվել, սակայն եթե այս կերպ շարունակվի, հնարավոր չի լինի խուսափեել մահվան դեպքերից: Ցավոք սրտի, ոչ ոք տեղյակ չէ, թե ինչու է Բլեքվոթերն այդքան շատ ալեկոծվում ու հեղեղներ առաջացնում: Տեղի ժողովուրդը համաձայն է իր ուժերի սահմաններում ամեն ինչ անել, միայն թե ստիպված չլինի շարունակ անհանգստանալ իր կյանքի և անվտանգության համար:

 3  Թուալատին գետ

Օրեգոն, ԱՄՆ

blue

 Օրեգոնի Թուալատին գետը լցված է կապտականաչավուն թունավոր ջրիմուռներով: Բակտերիայի վտանգավոր տեսակ հանդիսացող այս ջրիմուռները կարող են արագ աճել` ժ աղտոտելով ջուրը և փիրուզագույն երանգ տալով դրան:  Այն մարդիկ, ովքեր ջուրը կուլ տան, կարող են լավագույն դեպքում փորլուծություն ունենալ, իսկ վատագույն դեպքում` կաթվածահար լինել և մահանալ:  

Տեղի Մաքուր ջրերի ծառայությունները ժամանակավոր լուծում են մտածել, որը կիրագործեն, եթե գետի ջրիմուռների քանակն ավելանա: Նրանք մաքուր և քաղցրահամ ջուր կբերեն այլ վայրերից և կլցնեն այն Թուալատին գետի մեջ` փորձելով կանգնեցնել ջրիմուռների աճի արագ տեմպերը: Այնուամենայնիվ, դա սոսկ ժամանակավոր լուծում է:

 2  Կարաչայ լիճ 

Ռուսաստանի արևմտյան հատված

179065200

Ռուսաստանի Կարաչայ գետը կարելի է համեմատել մի սուպերմոդելի հետ, ով կորսետի տակ ռումբ ունի պահած: Այս գետն անապական է, շքեղ և չափազանց վտանգավոր: Այն անկասկած երկրագնդի ամենառադիոակտիվ գետն է: Մինչև 1990-ական թթ. այնտեղ միջուկային թափոններ էին նետվում: Կարաչայի թունավոր նյութերն այնքան ուժեղ ներգործություն ունեին, որ մարդ կարող էր մահանալ անգամ առանց ջրին դիպչելու: Միայն մոտ մի ժամ ափին կանգնելով մարդ ենթարկվում է 600 ռենտգենի ճառագայթման: Մարդկանց մեծամասնությունը մահանում են անգամ 500 ռենտգենից: Ռուսաստանի պատկան մարմինները փորձում են լուծել այս հարցը` լճի մեջ լցնելով մեծ քանակությամբ բետոն, որպեսզի բետոնը կլանի ռադիացիան (ճառագայթումը) և հեռու պահի այն ջրի մակերևույթից և ափամերձ հատզվածից: Այս եղանակը բավականին արդյունավետ է դուրս եկել, քանզի ներկայումս ճառագայթման աստիճանը զգալիորեն նվազել է:  Գուցե մի 500 տարի հետո մեր ծոռների ծոռներն անգամ կարողանան այնտեղ ազատորեն լողալ:

 1  Պոտոմակ գետ 

Մերիլենդ – Արևմտյան Վիրջինիայի սահման, ԱՄՆ

179394599

Շատերը գիտեն, որ Վաշինգտոնը գտնվում է Պոտոմակի հյուսիսային ափին: Այնուամենայնիվ, քչերին է հայտնի, որ այս գետը բազմաթիվ մարդկանց կյանք է խլել: Այս հատվածում կան բազում ջրվեժներ, որտեղից զոհերը գահավիժում են 1.5 կմ. բարձրությունից: Գետի ամենաուժեղ հոսանքները ջրի տակ են գտնվում, ուստի եթե ջրի հոսանքը ներքև է քաշում զոհին, նա այնտեղից վեր բարձրանալու շանս գրեթե չունի:   

Ամեն տարի Պոտոմակում մահանում է մոտ 6 մարդ, շատերն էլ վտանգի են ենթարկում իրենց կյանքը` Պոտոմակի մոտակայքում կամ նրա շուրջ խաղալով: Դրությունն այնքան վատ է, որ տեղի պաշտոնյաները քարոզարշավ են սկսել` գետի վտաննգների մասին հանրությանն իրազեկելու համար: Առանց այս ու այն կողմ ընկնելու նրանք մի անգամայն պարզ փոխանցում են հետևյալ հաղորդագրությունը. «Եթե մտնես գետ, կմահանաս»:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել