1in.am-ը գրում է.

Շվեդիայի գյուղատնտեսական պետական վարչությունը հայտնել է, որ Էրեբրուի ֆերմաներից մեկում գրանցվել է սիբիրյան խոցից կովի անկման դեպք: Այս մասին հաղորդում է Շվեդիայի ռադիոն:

Այն վայրը, որտեղ հայտնաբերվել է վարակված կենդանին, մեկուսացվել է:

Գերատեսչության տվյալներով՝ այդ շրջանում արդեն նախկինում՝ 2011թ., գրանցվել է սիբրիյան խոցից կենդանիների անկման դեպք: Այն ժամանակ Կվիսմարեն գյուղում սատկել էր 20-ից ավելի կենդանի:

Սիբիրյան խոցով կարող է վարակվել հիվանդ կենդանու հետ անմիջական շփման մեջ գտնվող մարդը: 

Մարդուց մարդուն վարակի անցման դեպքեր չեն գրանցվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել