Emedia.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահների խոհարար՝ Բերնար Վոյսնը լքել է Ելիսեյան պալատը՝ նախագահների համար 40 տարի աշխատելուց հետո: Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, խոհարարը պատրաստել է վերջին ընթրիքը ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդի համար՝ հինգշաբթի օրը, հոկտեմբերի 31-ին:

Խոհարարի խոսքերով, Ելիսեյան պալատում աշխատելու տարիներին ամենադժվարը եղել է տարբեր նախագահների ցանկություններին հարմարվելը: Նա ընդգծել է, որ, օրինակ, Ֆրանսուա Միտերանը նախընտրում էր ծավային ուտեստներ, Ժակ Շիրակը՝ խեցգետիններ ու մարինացված կաղամբ:

Ինչ վերաբերում է Նիկոլա Սարկոզիին, նա խիստ դիետա էր պահպանում և առողջ սնունդ էր նախընտրում՝ աղցաններ, բանջարեղեն ու ձկնեղեն: Բացի այդ նա չէր սիրում պանիրներ և գինի չէր խմում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել