1in.am-ը գրում է.

Մեքսիկան կների Կուբայի՝ 15-ամյա վաղեմության մոտ 500 մլն դոլար պարտքի 70 տոկոսը: Այս մասին հայտնել է Մեքսիկայի ֆինանսների նախարար Լուիս Վիդեգարայը:

Խոսքը այն վարկի մասին է, որը Մեքսիկայի պետական Bancomext բանկը 15 տարի առաջ տրամադրել էր Կուբայի կառավարությանը: Ներկայում մնացորդային պարտքը կազմել էր 487 մլն դոլար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով լատինաամերիկյան ԶԼՄ-ներին:

Նախարարի խոսքով՝ պարտքի մնացած մասը կվճարվի 10 տարվա ընթացքում: Պարտքի վերակառուցման մասին փաստաթղթերը կստորագրվեն Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսի՝ Մեքսիկա այցի ժամանակ: 

Նախարարը նշել է, որ իրավիճակի կարգավորումը կարևոր է, քանի որ այն խոչընդոտում է կուբացի ժողովրդի հետ հարաբերությունների զարգացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել