1in.am-ը գրում է.
Վերջերս Վերա Բրեժնևայի հետ սարսափելի դեպք էր տեղի ունեցել. երգչուհին «Ցանկանում եմ երգել ՎԻԱ Գրայում» նախագծի եզրափակիչ փորձի ժամանակ ընկել էր աստիճաններից: Լուրեր են պտտվում, որ երգչուհու վայր ընկնելը պատահական չէր:
Այդ ժամանակ ընկնելու պատճառով Վերա Բրեժնևան գլխի վնասվածք էր ստացել, և ստիպված էին եղել չեղյալ համարել նրա մասնակցությամբ բոլոր ելույթները: Այժմ գեղեցկուհին ապաքինվել է, սակայն դեպքի շուրջ աղմուկը չի դադարում: Ականատեսներն ասում են, որ Բրեժնևայի հետ կատարվածը կանխամտածված էր:
Սակայն ով և ինչ նպատակով կարող էր կազմակերպել այն, հայտնի չէ: Հնարավոր է՝ երգչուհին ուղղակի հայտնվել է ինչ-որ մեկի տեղում, քանի որ այդ շոուում անհավանական կրքեր էին եռում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_226989.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել