Նշանավոր հայ դերասան Արզո Արզումանյանը սիրում էր կատակով ձևափոխել շատ նշանավոր դրամատիկական ստեղծագործությունների անուններ: Մի անգամ Գյումրու թատրոնում գեղարվեստական խորհրդի նիստի ժամանակ, երբ ես առաջարկում էի նոր թատերաշրջանի խաղացանկը, հայտարարեցի.
- Մհեր Մկրտչյանը ցանկություն է հայտնել մեր թատրոնում խաղալ Սիրանո դը Բերժերակ: Ուրեմն, առաջարկում եմ համանուն պիեսն ընդգրկել խաղացանկ:
Արզո Արզումանյանը տեղից ասաց.
- Հա, էդ Սիրանո դը Բրժոկը շատ լավն է:
Թատրոնի տնօրենը հանդիմանանքով դարձավ ինձ.
- Ինչու՞ ես աղավաղում պիեսի վերնագիրը,- ապա շրջվելով նիստն արձանագրողին, ասաց,- գրիր, Սիրանո դը Բրժոկ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/427461314024999?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



