Shamshyan.com-ը գրում է.
Այսօր` նոյեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Քարակերտ-Արգինար ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում 22 LО 258 համարանիշի ավտոմեքնայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլխիվայր շրջվելով` հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 4 հոգի, այդ թվում 2 –ամյա երեխան տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն: Այս պահին վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանի և 1-ին վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ: Վիրավորներից 3-ին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները, 1-ին դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի և նույն դասակի հետաքննիչ Մհեր Հակոբյանի ուղեկցությամբ:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ



