Esem.am-ը գրում է.

Օրերս ESem.am-ի ընթերցողներն ահազանգել էին, թե հաղորդավար Ռաֆայել Ղազանչյանը` Ռաֆոն, ամուսնալուծվել է: Լուրը ճշտելու համար զանգահարեցինք Ռաֆոյին, ով մեզ ասաց, որ դա չի համապատասխանում իրականությանը: «Նման բան չկա,- ասաց հաղորդավարը, իսկ տարածված լուրերը պայմանավորեց այն հանգամանքով, որ  հասարակությունը սիրում է վատ լուրեր լսել և ուրախանալ դրանցով: -Մենք այդպիսի ազգ ենք դարձել: Վատ լուրերով ավելի շատ ենք հետաքրքրվում»:

 Ռաֆոյի հետ զրուցեցինք նաև աշխատանքային նորությունների մասին: Հաղորդավարը, ով տարիներ շարունակ տարբեր նախագծերի շրջանակներում ներկայացել է «Արմենիա TV»-ի եթերում, «Հայաստանի ձայնի» առաջին եթերաշրջանի ավարտից հետո եթերում չէ: Պարզվում է` Ռաֆոն այլևս չի աշխատում «Արմենիա TV»-ում. «Չեմ որոշել հեռանալ հեռուստատեսությունից, պարզապես այսօր հեռուստատեսությունը, կոնկրետ «Արմենիա TV»-ն չունի այն որակը, որ ես գտնվեմ այդ TV -ում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել