Tert.am-ը գրում է.
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ 18.000 դրամ գործազրկության նպաստի կրճատումից մասնավորապես չեն տուժի 50-60 տարեկան անձինք, ովքեր ոչ թոշակառու են, ոչ էլ կարողանում են աշխատանք գտնել։
Նախարարը նշեց, թե զբաղվածության ոլորտ տեղափոխված այդ գումարներով կփորձեն նրանց համար ակտիվ ծրագրերով աշխատանք գտնել՝ դարձնելով ավելի մրցունակ, իսկ եթե չհաջողվի, ապա նրանք կարող են անապահովության նպաստից օգտվել։
«Զբաղվածության ոլորտում հատկացված միջոցների նպատակը հետևյալն է՝ պետք է աշխատաշուկայում անմրցունակ անձանց դարձնենք հնարավորինս մրցունակ, որ տվյալ անձը ունենա աշխատանք, քանի որ զբաղվածության ոլորտում դիմում է այն անձը, ով աշխատանք է փնտրում։ Իսկ եթե անձը աշխատանք չի փնտրում, դրա համար կա անապահովության գնահատման համակարգ, որը գնահատում է ընտանքի անապահովության աստիճանը, եթե չափորոշիչներին համապատասխանում է, ստանում են անապահովության նպաստ»,- նշեց նախարարը։
Նախարարն ամփոփեց՝ դրանք երկու տարբեր ծրագրեր են՝ մի դեպքում սոցիալական աջակցություն՝ նպաստի տեսքով, մյուս դեպքում՝ առարկայական ծրագրեր, որպեսզի անձը աշխատաշուկայում դառնա մրցունակ։
Արտեմ Ասատրյանը ներկայացրեց կատարված վերլուծությունները, որոնք, ըստ նրա, ցույց են տալիս, որ բացի այդ կա նաև կառուցվածքային գործազրկություն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



