Ոտաբոբիկ քայլելն օգտակար է շատ հիվանդություններ ի պրոֆիլակտիկայի համար. լավանում է ինքնազգացողությունը, լյարդի, սրտի, երիկամների, աղիքների, ստամոքսի, թոքերի և գլխուղեղի աշխատանքը: Հավանաբար նկատել եք` երբ հանում ենք կոշիկները և ոտաբոբիկ կանգնում գետնին, թեթևության զգացում ենք ապրում: Եթե այս երևույթին նայենք էլեկտրատեխնիկայի տեսանկյունից, ապա մենք, պատկերավոր ասած, վայրէջք ենք կատարում, այսինքն ոտնաթաթի միջոցով գետնին ենք հանձնում բացասական լիցքերը:
Ինչպես վկայում են տիբեթյան բժշկական գրառումները, առողջության պահպանման լավագույն միջոցներից մեկը հողի հետ «բարեկամանալն» է, իսկ դա անելու պարզագույն միջոցը գետնին ոտաբոբիկ կանգնելն ու ոտնաթաթերի միջոցով հողի հետ անմիջական կապ ստեղծելն է: Ոտաբոբիկ քայլելն օգտակար է նաև ողնաշարի համար: Խոսքը վերաբերում է հատկապես այն կանանց, ովքեր բարձրակրունկ կոշիկներ են հագնում:
Դրանց վրա քայլելիս մարմնի ծանրության կենտրոնի տեղաշարժ է տեղի է ունենում, ինչի արդյունքում ողնաշարի գոտկային հատվածի վրա լրացուցիչ կորություն է առաջանում: Այդ պատճառով նրանք պետք է հնարավորինս հաճախ ոտաբոբիկ քայլեն, ցանկալի է` օրը գոնե 15-20 րոպե:
Կից նյութն՝ այստեղ



