
-
Դաժան ժպիտ է աներազ սերս, անծաղիկ աշնան անանուն թախիծ,
Զարթոնքի ճիչ է անսահման վիշտս, ճառագայթով է երիզված ներսից...
Դառնաքաղցր, սին վայելքների մեջ, պաղ քամու երգ է վայում աշունը,
ԵՎ այգիների խիտ սաղարթներից մեռնում են դանդաղ օրվա գույները...
ԵՎ անձրևներ են քաղում երկնքից, հորիզոնի մեջ լողանում են հեզ,
Անգոյությունից տրվում վայելքի, որտեղ մարում են ոտնաձայները...
Ընկնում եմ նորից բանաստեղծական նոր նոտաների ակորդների տակ,
Նորից անտրտունջ անրջում եմ քեզ, իմ անսպասելի հայտնագործությամբ...
Թուլության քնքույշ խորխորատներում մաշվեց խարանը
Ժայռերի վրա...
Ձեռքերդ կրքոտ դիպան կոնքերիս... անգոյությունից խաբվեցի ահա...
Անսահմանության պատկերի ներքո, աշունը թավշյա սրինգ է փչում,
Դողում է սիրտս հուզմունքից վարար,
Կերպասի վրա աշունն է հանգչում...
Սիրով խոհերս ձեզ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



