Գլոբալիզացիան անբեկանելի գործընթաց է. աշխարհը կունենա մեկ ղեկավար և դա ընդամենը ժամանակի հարց է, հնարավոր է, որ մեր թոռների ժամանակ արդեն դա այդպես էլ լինի: Որպեսզի ավելի պատկերավոր լինի ասածս, ապա բերեմ մեկ օրինակ` ՀՀ ում կան տարբեր շրջաններ և մենք ըստ տեղանունների ասում ենք ապարանցիներ, գյումրեցիներ, մեղերցիներ և այլն, բայց տարանջատելու հետ մեկտեղ բոլորս հայ ենք, ահա մոտավորապես այսպիսին կլինի աշխարհը մոտ ապագայում, երբ մեկ պահ բոլորը նորից կդառնան քույրեր ու եղբայրներ և այդ եղբայրությունը հիմնված կլինի բարձր տեխնոլոգիաների վրա: Բայց սա երկար չի կարող շարունակվել, քանզի բազմազանությունը դա աստվածային է, իսկ բազմազանից միատարի ստեղծումն անհնար է: Ես վստահ եմ, որ աշխարհին սպասվող այս լրջագույն փորձությունից հայ ժողովուրդը կկարողանա դուրս գալ և դուրս գալ սեփական դիմագիծը չկորցրած:



