Եվս մեկ հրապարակում, թե ինչպես և ինչ ճանապարհներով են օտարերկրացի ջիհադականները հայտնվում Սիրիայի տարածքում...
Վերջին շրջանում Սիրիայում և նրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին հետևելիս աստիճանաբար հանգում եմ մի անչափ վտանգավոր համոզմունքի. այնպիսի տպավորություն է, որ Բաշար ալ Ասադի վարչակարգի դեմ հանդես եկող արտաքին կոալիցիան տրոհվել է: Մասնավորապես, միևնույն ճամբարում են հայտնվել ԱՄՆ-ը, նրա եվրոպական դաշնակիցները և արևմտյան այլ պետություններ, իսկ տարածաշրջանային խաղացողներից յուրաքանչյուրը` օրինակ`Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Իսրայելը, սեփական «խաղն» է խաղում: Նման զարգացումների պարագայում անհար կլինի կանխել քաոսային իրավիճակը Սիրիայի Արաբական Հանրապետությունում. սիրիական զարգացումները կարող են նմանվել շուրջ 1,5 տասնամյակ տևած լիբանանյան քաղաքացիական պատերազմին...
Կից նյութն՝ այստեղ



