Ամերիկացիները Հայաստանում բեզոարյան այծ են որսացելLife.panorama.am-ը գրում է.

Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում 08.09.2013թ. տեղադրված «Օտարերկրացիները Հայաստանում  որսի են գնացել և կարմիր գրքում գրանցված հայկական մուֆլոն են սպանել» վերտառությամբ տեսագրության կապակցությամբ նույն օրը ոստիկանության  Եղեգնաձորի  բաժնում նախապատրաստվել են նյութեր, որոնք 2013 թ. սեպտեմբերի 24-ին ենթակայության կարգով ուղարկվել են  ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժին:

Նյութերի նախապատրաստմամբ հիմնավորվել է, որ 2009 թ. դեկտեմբերի  9-18-ն ընկած ժամանակահատվածում, ստույգ չպարզված օրը, Վայոց ձորի մարզի «Եղեգիսի կիրճ» կոչվող տարածքում ապօրինի ձեռք բերած հրազենով   կազմակերպվել է կենդանու ամբողջովին արգելված որս` բեզոարյան այծի ապօրինի որս, որը կատարվել է ՀՀ ժամանած ԱՄՆ քաղաքացիներ, ամուսիններ Բ. Կ.-ի և Շ. Բ.-ի կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել