Tert.am-ը գրում է.
2013թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.4% գնաճ: Այս ցուցանիշը այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը` գնաճը պայմանավորելով կոշկեղենի` 3.5%, հագուստի և գործվածքի`5.0% գնաճով:
ԱՎԾ-ն տեղեկացնում է, որ գնաճ է արձանագրվել նաև դեղամիջոցների, վառելիքի, կահույքի ոլորտում: Իսկ ոսկերչական ապրանքների, շինանյութերի, կենցաղային էլեկտրաապրանքների, մշակույթի ապրանքների շրջանում գրանցվել է գնանկում, գրենական պիտույքների, գեղահարդարման ապրանքների ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
2013թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում բենզինի գնի մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինը նվազել է 0.1%-ով: 2013թ. հոկտեմբերին 2012թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 3.7% գնանկում և դիզելային վառելիքի 0.1% գնաճ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2013թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.2-1.9% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Դիլիջանում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նախորդ ամսվա համեմատ աճել են 1.6%-ով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ