
Սկզբում որոշեք, թե ինչ եք ցանկանում անել դդումի հետ, դրանից կախված է նրա չափսը: Ավելի հարմարավետ դդումը պետք է լինի միջին չափսի, իսկ վրան լինեն միայն աչքերի, բերանի և քթի նախշեր: Մեծ դդումի վրա կարելի է առավել հետաքրքիր պատկերներ ստանալ, սակայն տեղաշարժելու հետ խնդիրներ կառաջանան:

Երկար և բարակ ծայրով դանակով կտրեք դդումի վերևի մասը: Անցքը Ձեր ձեռքի չափով արեք, որպեսզի կարողանաք հեշտությամբ հանել դդումի միջուկը: Սկզբում ձեռքով հանեք սերմերն, իսկ հետո գդալի օգնությամբ մաքրեք մնացած մասերը: Հատակը հարթ արեք, որպեսզի մոմը ամուր կանգնի:

Այնուհետև անցեք դդումի դեմքի ձևավորմանը: Դուք կարող եք համացանցում ընտրել որևէ մի հետաքրքիր նկար, տպել այն և դնելով դդումի վրա դանակի օգնությամբ հեշտությամբ ուրվագծել նախնական պատկերը: Ապա հանեք թուղթը և միացրեք բոլոր կետերն իրար: Եթե ինչ-որ բան սխալ հաշվարկեք, դդումը կարող է պայթել ճնշման տակ:

Դդումի կյանքը կարող է մեկ օրից մինչև մեկ շաբաթ տևել՝ կախված նրանցից, թե ինչ ջանասիրությամբ եք զարդարել այն: Եթե Դուք չեք հասցրել դդումը պատրաստել հենց Հելոուինի օրն, ապա դա կարող եք անել մի քանի օր առաջ և թողնել դդումը սառնարանում:




