Յակուձաները ճապոնական կազմակերպված հանցավոր խմբակցություն են, ինչպես մաֆիաները արևմուտքում: Այնուամենայնիվ յակուձաների սոցիալական դերն ու գործողությունները էականապես տարբերվում են այլ կրիմինալ կազմակերպություններից: Այս հոդվածում առանձնացրել ենք յակուձաների մասին 10 հետաքրքիր փաստեր, որոնց մասին նույնիսկ ֆիլմերից չգիտեիք:

 10 Սոկայա

78781404

Յակուձաների մեծածավալ կոռուպցիոն գործողություններ իրականացնելը «Սոկայա» են անվանում: Սկզբում յակուձաները խոշոր ընկերություններում այնքան բաժնետոմսեր են գնում, որքան կբավականացնի նրանց մասնակցելու բաժնետերերի հանդիպումներին: Այնուհետև նրանք ամեն ինչ անում են, որպեսզի հնարավորինս շատ «կեղտ»` անօրինականություններ, գտնեն ընկերության կառավարման մեջ: Իսկ դրանից հետո արդեն աշխատեցնում են իրենց ծրագիրը. «տվեք մեզ փողերը իսկ մենք, լուռ կմասնակցենք հանդիպումներին»: Ճապոնացիների մշակույթում ամոթը ամենասարսափելի բանն է, այնպես որ յակուձաների այս հնարքը միշտ աշխատում է:
Մինչև 1982թ.ը «սոկայան» այնքան մեծ ծավալներով էր իրականացվում, որ Ճապոնիայում նույնիսկ օրենք ընդունեցին, ըստ որի սպառնացողներին վճարելն անօրինական էր համարվում: Այնուամենայնիվ այս օրենքը այնքան էլ մեծ դեր չխաղաց ու յակուձաները շարունակում էին իրենց գործն անել ավելի ճկուն ու փորձառու եղանակներով իրենց ուզածին հասնելու համար:  Բացի այդ օրենքն այնքան էլ տրամաբանական չէր, քնաի որ եթե սպառնալիքների մասին հայտնեին ոստիկանությանը, ապա սպառնալիքի պատճառը նույնպես կբացահայտվեր ու հետևաբար հայտնողներին նույնպես կսպառնար օրենքը:

 9  Յակուձաների հետապնդումը

kenichi_shinoda2-1

Յամագուչի-գումին ճապոնական ամենախոշոր յակուձաների ընտանիքն է կամ խմբավորումը: Վերջերս այն ԱՄՆ կառավարության կողմից հետապնդվող հիմնական թիրախներից է կազմավորված հանցավորության դեմ պայքարի ծրագրի շրջանակներում: ԱՄՆ քաղաքացիները չեն կարող գործարքներ կնքել այդ խմբակցության առաջնորդ Կենիչի Շինոդայի հետ: ԱՄՆ-ի կողմից կազմված սև ցուցակներում է նաև Կիյոշի Տակայաման: Բոլոր սև ցուցակում հայտնվածների ամերիկյան արժեթղթերն ու բանկային հաշիվները սառեցվել են ԱՄՆ կառավարության կողմից: Իսկ հենց Ճապոնիայում օրենքներ են գործում, որոնք նպաստում են օրինական բիզնեսներում յակուձաների ներգրավվածության  նվազեցմանը:
Նախկինում յակուձաների հետապնդումը Ճապոնիայում դրսևորվել է հավելյալ հարկերի ու տուրքերի գանձմամբ այն բիզնեսներից, որոնք պատրաստակամություն կդրսևորեին գործակցել գանգստերների  հետ: Այնուամենայնիվ, շատերը նշում են, թե եթե Յամագուչի-գումին կազմալուծվի, ապա քաղաքներում կարող է մեծ անկարգություններ սկսել:

 8  Յակուձաների բարեգործությունը

People unload aid from a small ship at the devastated port of the island of Oshima

2011թ.ին Ճապոնիայում տեղի ունեցած ցունամիից հետո ճապոնական յակուձան առաջիններից էր, ով շտապես աղետի գոտի մարդկանց օգնություն հասցնելու համար և սա առաջին դեպքը չէ: 1995թ.ին, երբ երկրաշարժը ցնցեց ճապոնական մեծությամբ 5-րդ քաղաք Կոբեն, յակուձաները նավակներով, ուղղաթիռներով օգնություն էին հասցնում քաղաքի փլատակների վերածված փողոցներ:
 Մարդիկ տարբեր կերպ են մեկնաբանում յակուձաների տրամադրած օգնությունը: Նրանցից ոմանք նշում են, թե յակուձաների անդամները հիմնականում նախկին վտարանդիներ են, ովքեր խղճում են իշխանությունների կողմից անտեսված կարիքավորների: Մյուսները` ավելի ծայրահեղ դիրքորոշում ունեցողները նշում են, թե իրականում յակուձաների օգնությունն ուղղակի հանրային կապերի ռազմավարություն է, որով նրանք ցանկանում են ստանալ մարդկանց հավանությունն ու աջակցությունը անհրաժեշտության դեպքում: Իսկ ոստիկանության համար դժվարանում է յակուձաների հետապնդումն իրականացնել, քանի որ մարդիկ պաշտպանում են ու չեն մատնում նրանց:

 7  Յակուձաների ամսգիրը

tumblr_ms02jl0W5C1r6xvfko1_1280

Այս տարվա առաջին կեսին Յամագուչի-գումին իր ավելի քան 28,000 անդամներին ասագիր  ուղարկեց, որի խորագիրը Յամագուչի-գումի Շինպո էր, որի մեջ ներառված էին նաև հաիկուներ (ճապոնական բանաստեղծություն կազմված 17 վանկերից): Ամսագրում տեղ էր գտել նաև յակուձա առաջնորդի խոսքը, թե որքան դժվար ժամանակներ է ապրում կազմակերպությունը: Յակուձաների թիվը գնալով նվազում է և ամսագիրը կարող է նոր շունչ հաղորդել ու ակտիվացնել յակուձաների համաբավը, ու կոտրել շատերի մոտ ձևավորված այն կարծրատիպը, թե Յամագուչի-գումին կարող է միայն ասոցացվել բռնության հետ:

 6  Յուբիցումե

Yubitsume-The-Art-Of-Slicing-Your-Own-Pinkie-Finger-Off-1

Յակուձաները իրենց կանոնները խախտելու կամ սխալվելու դեպքում դաժանորեն պատժվում են դրա համար` իրենց մատի ծայրը կտրելով: Նրանք սկսում են ճկույթից: Մատների հատումը որպես պատժի միջոց կոչվում է Յուբիցումե: Յուբիցումեյի պատճառով բազմաթիվ յակուձաների մոտ բացակայւմ են ճկույթները կամ մի քանի մատներ:
Արդյունքում շատացել է նաև պրոթեզավորած սինթետիկ մատների փոխպատվաստման պահանջարկը, քանի որ յակուձայի խմբավորումից դուրս եկած մարդկանց իրենց բացակայող մատների պատճառով լավ չեն ընդունում հասարակության մեջ, իսկ ձեռքերը դժվար է անընդհատ թաքցնել:
Անգլիացի մաշկաբան պրոֆեսոր Ալան Ռոբերտսն է հիմնականում ստեղծում իրական մատների նմանությամբ պրոթեզներ ու դրա համար ճապոնական հանցավոր խմբակցության անդամները նրան «Պարոն Մատներ» են անվանում:

 5  Դաջվածքներ


Յակուձաների համար դաջվածքները մեծ նշանակություն ունեն ու հաճախ նրանք մարմնի ամբողջական դաջվածքներ են անում: Ձեռքով թանաքով մաշկի վրա դաջվածքներ անելը կոչվում է իրեզումի: Դաջվածքները նաև խորհրդանշում են քաջությունը, քանի որ յակուձաները այդքան դաջվածքներ ստանալով հանդերձ մեծ ցավի են դիմանում ասեղների ծակոցներից: Ամենահաճախ կատարվող դաջվածքներից  են վիշապների, լեռների ու կանանց պատկերները:
Չնայած Ճապոնիայում միայն յակուձաները չեն, որ դաջվածքներ են անում, այնուամենայնիվ հասարակության կողմից դաջվածքներն այնքան էլ լավ չեն ընդունվում ու առավել ասոցացվում են հենց յակուձաների հետ: Օսակայի քաղաքապետը նույնիսկ հատուկ արգելք է դրել  պետական սեկոտրի աշխատակիցներին, նրանցից պահանջելով կա՛մ մաքրել դաջվածքը, կա՛մ էլ դուրս գալ աշխատանքից ու նոր աշխատանք փնտրել  մասնավոր ընկերություններում:

 4  Յակուձաների դեմ դատական հետապնդումները

158883072

Այս տարվա առաջին կեսին ճապոնական ռեստորաններից մեկի տերը դատարան դիմեց Կենիչի Շինոդային (Յամագուչի-գումի խմբավորման ամենավտանգավոր առաջնորդներից մեկը) դեմ: Շինոդան դատարանին ասել է, թե գանգստերներն իրենից գումար են պահանջում նրա գործի պաշտպանությունը երաշխավորելու ու գործին չվնասելու և ռեստորանը կրակի չմատնելու համար: Ռեստորանի տերը յակուձաներից 2,8 միլիոն դոլար է պահանջել իր բիզնեսը վնասելու ու իրեն ահաբեկելու համար:
Սակայն սա առաջին անգամը չէ, որ յակուձաների դատի են տվել: 2008թ.ին մի խումբ բնակիչներ դատարանին դիմեցին Դոջինկայ խմբավորմանը Կուրումեյից վտարելու համար: Խմբավորման մեջ երկպառակտություն կար և երկու կողմերը պայքարում էին իշխանության համար: Մարդիկ պահանջում էին վտարել նրանց խաղաղության մեջ ապրելու համար:

 3  Քննություններ

153376675

2009թ.ին Յամագուչի-գումին 12 էջանոց քննական նյութ էր պատրաստել յակուձաների անդամների համար: Քննություններ անցկացնելու այս միտքը առաջացավ այն ժամանակ, երբ ճապոնական կառավարությունը յակուձաների դեմ կոշտ օրենքներ հանեց: Յակուձաները սկսեցին ավելի լուրջ վերաբերվել օրենքին ու իրենց անդամներին իրավական ոլորտում անախորժություններից հեռու պահելու համար: Քննական հարցերը օրինական դաշտի մասին տարբեր հարցեր են պարունակում, :

 2  Ընդունելության ծես

yakuza-2

Յակուձաների նոր անդամները պետք է ծառայեն ավելի փորձառու յակուձաներին: Նորեկ յակուձաների ծառայության այս ընթացակարգը կոչվում է կոբուն, ինչը բառացի նշանակում է «երեխայի դեր»: Յակուձաների կառավարման համակարգը մի քանի մակարդակներից է կազմված և որպեսզի յակուձաները կարողանան հասնել ամենաբարձր աստիճանին նրանք պետք է անցնեն բոլոր մակարդակներով:
Այս ընդունելության ծեսը սակեի կամ այլ կերպ հայտնի սակազուկիգոտոի վրա է հիմնաված: Նորեկը նստում է իր օյաբունի կամ «հոր դերը» կատարողի  հակառակ կողմում մինչև որ յակուձայի այլ անդամներ նրանց խմիչքը պատրաստում են:
Նորեկին ավելի քիչ են մատուցում իսկ օյաբունին ավելի շատ, որը խորհրդանշում է յուրաքանչյուրի ստատուսը: Նրանցից յուրաքնչյուրն իր բաժակից խմելուց հոտո փոխանակվում են բաժակներով ու նորից խմելուց հետո ծեսը համարվում է ավարտված: Ծեսը խորհրդանշում է կոբունի և օյաբունի միջև «հոր ու որդու» կապը:վ
Սակե խմելը ճապոնական մշակույթում խորհրդանշում է միմյանց միջև կապ հաստատելը: Ի սկզբանե այն համարվում էր մարդու և աստվածների միջև կապը, հետագայում այն սկսեցին նաև օգտագործել մարդկանց միջև կապ հաստատելու համար: Զույգերը հարսանիքի ժամանակ սակե են ցանում միմյանց վրա, որը խորհրդանշում է նրանց միությունը: Այս պատմական նշանակության արարողությունը յակուձաների ծեսին կրոնական բնույթ է հաղորդում, այնպես որ սովորաբար այն անց է կացվում ճապոնական սրբավայրերում:

 1  Յակուձաները քաղաքականության մեջ

178459872

2012թ.ին Ճապոնիայի արդարադատության նախարը Կեյշու Տանական ստիպված էր հրաժարվել իր պաշտոնից, երբ պարզ դարաձավ, որ նա կապեր ունի յակուձաների հետ: Այնուամենայնիվ այս կապերը միշտ չէ, որ խանգարում են ճապոնական քաղաքական գործիչներին: Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը, որը կառավարում էր Ճապոնիան 54 տարի շարունակ փաստացի կապեր է ունեցել յակուձաների հետ: Առաջինը հենց Լիբերալ դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նոբուսուկե Կիշին  է կապ ունեցել Յամագուչի-գումիի հետ: 1971թ.ին նա մի քանի այլ քաղաքական գործիչների հետ գրավ է վճարել սպանության համար բանտում հայտված Յամագուչի-գումի խմբավորման առաջնորդին ազատելու համար:
Յակուձայի անդամները որպես թիկնապահներ են ծառայել ընտրությունների ժամանակ, բացի այդ յակուձայի անդամները նույնիսկ որոշ քանակով ձայներ են երաշավորում ապահովել իրենց նախընտրած թեկնածուի համար:
Կառավարության հետ կապ են ունեցել նաև Նոբորու Տակեշիտան, ով 1987թ.ին դարձավ Ճապոնիայի վարչապետ: Ընդդիմության կողմից ճնշումների ենթարկվելով` նա Տոկիոյի ամենամեծ յակուձաների խմբավորմանը ` Ինագավա-կային դիմեց ու նրանք լուծեցին բոլոր նդիրները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել