Footsport.am-ը գրում է.
Ինչպե՞ս է, որ կարմիր քարտից դժգոհում են մրցակից թիմերի մարզիչները, ո՞ր դեպքում մարզիչը կարող է մտնել խաղադաշտ և շնորհավորել ֆուտբոլիստներին, երկրի բազմակի չեմպիոնը պարտվում է, իսկ թիմի գլխավոր մարզիչը համարում է, որ հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել, ո՞ր դեպքում գլխավոր մարզչի բացակայությունը կարող է օգնել և ե՞րբ խանգարել թիմին, ո՞վ է մեղավոր, որ երկրպագուների քանակը քիչ է մեր մարզադաշտերում : Այս մասին և մի քանի այլ նկատառումներ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հետաձգված` 8-րդ մրցափուլի հանդիպումներից:
ԳԱԳԻԿ ԴԱՂԲԱՇՅԱՆԸ ԼԱՎ ՉԱՐԵՑ
<<Արարատ>>-<<Բանանց>> մրցախաղի 25-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստ Գագիկ Դաղբաշյանը մրցավարի կողմից ստացավ կարմիր քարտ և հեռացվեց խաղադաշտից: Թվում է` դրանով նա ծանր վիճակի մեջ դրեց միայն <<Բանանցին>>, սակայն պարզվում է, որ հեռացումը խանգարեց նաև <<Արարատին>>: Այսպես, հետխաղյա մամուլի ասուլիսում արարատցիների գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշեց, որ այդ հեռացումից հետո մրցակիցն անցավ խոր պաշտպանության և ազատ գոտիների բացակայությունը խանգարեղց առաջատարին` լիարժեք դրսևորվելու և ցանկալի արդյունքն ապահովելու. <<Այնպես որ, ավելի լավ էր, այդ կարմիրը չլիներ>>,- եզրակացրեց Խաշմանյանը: Այն, որ արարատցիներն այդ հանդիպմանը ներկայացել էին անպայման հերթական 3 միավորը վաստակելու վճռականությամբ, անվիճելի է: Հաղթանակի հասնելը պարադրում էր առաջատարի դիրքն ու 4 անընդմեջ հաղթանակների շարքը: Իհարկե, կարելի է համաձայնվել գլխավոր մարզչի տեսակետի հետ, քանի որ մեկ ֆուտբոլիստ պակաս ունեցող թիմն, իրոք,ստիպված մեծ ուժեր է կենտրոնացնում պաշտպանությունում: Բացի այդ, թվային առավելություն ունեցող թիմի խաղացողներն էլ իրենց հերթին ձգտում են արագորեն իրացնել իրենց թվային առավելությունը: Սակայն չստացվելու դեպքում`ի հայտ է գալիս ավելորդ շտապողականությունը, ինչը նկատվեց նաև այս խաղում: Արարատցիները, ճիշտ է, ունեցան մրցակցի դարպասը գրավելու իրական հնարավորություններ, սակայն վերոգրյալ գործոնները խանգարեցին գրավելու մրցակցի դարպասը: Ամեն դեպքում, արարատցիները պետք է հանդիպումն ավարտեին իրենց օգտին, և այս դեպքում կարելի է փաստել, որ թիմը ոչ թե վաստակեց մեկ միավոր, այլ կորցրեց 2-ը: Եվ իրավացի է Խաշմանյանը, նշելով, որ մրցակիցը կրկնակի միավոր վաստակեց: <<Բանանցն>> այս խաղում կամային բարձր որակներ դրսևորեց: Ամենևին էլ հեշտ չէր մեկ ու կես խաղակես դիմադրել առաջատարին: Սակայն, ի պատիվ հյուրերի, նրանք ոչ միայն մտածում էին միայն պաշտպանվելու մասին, այլ առիթի դեպքում կազմակերպում սուր հակագրոհներ:Պատահական չէ, որ մրցավարի ` խաղի ավարտն ազդարարող սուլիչից հետո <<Բանանցի>> գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը մտավ խաղադաշտ`անձնապես շնորհավորելու և շնորհակալություն հայտնելու իր ֆուտբոլիստներին: Այս հանդիպխումը հետաքրքիր էր իր ներքին դրամատիզմով, նաև ուրախացնողէ այն հանգամանքը, որ այդ դրամատիզմը ներկայացրին նախորդ առաջնության հետնապահ թիմերը, որ այս առաջնությունում վաղուց հրաժեշտ են տվել այդ կարգավիճակին:
ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ ԽԱՂԱԴԱՇՏ ԲԵՐԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ
<<Բանանցի>> գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը հետխաղյա մամուլի ասուլիսում լրագրողների հետ կիսեց իր մտահոգությունը երկրպագուների սակաթիվ լինելու հարցում.<<Այսօր խաղում էին առաջնության 2 լավ թիմեր, սակայն երկրագուները չափազանց քիչ էին: Կարծում եմ` այս հարցում մեղքի բաժինն ունենք նաև մենք` մարզիչներս: Հարկ է, որ թիմերը ցույց տան հարձակվողական ֆուտբոլ, հասնեն արդյունքի , լինեն գոլեր, որպեսզի երկրպագուներին բերեն մարզադաշտ>>: Այս միտքը <<Բանացի>> գլխավոր մարզիչն առաջին անգամ չի արտահայտում, և դրա հետ չհամաձայնվել չի կարելի:
ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆԸ ԷԼԻ ԼԱՎ ՊՐԾԱՎ
<<Միկա>>-<<Փյունիկ>> խաղում դաշտի տերերը երեք անպատասխան գնդակ ուղարկեցին երկրի բազմակի չեմպիոնի և ընթացիկ առաջնության առաջատարներից մեկի դարպասը: Թվում է` գրանցվեց խոշոր անակնկալ, սակայն , ինչպես խոստովանեց հյուրերի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը, թիմը կարող էր պարտվել ավելի խոշոր հաշվով: <<Մրցակիցն արժանի հաղթանակ տարավ, և 3-0 հաշիվն էլ տրամաբանական եմ համարում, կարող էինք նաև ավելի խոշոր հաշվով պարտվել: <<Միկայի>> այսօրվա խաղը շատ լավ տպավորություն թողեց: Ինչ վերաբերում է մեր թիմին, այն շատ վատ հանդես եկավ>>: Իրոք, փյունիկցիները վատ խաղացին և հարկ է նշել, որ թիմը մեր առաջնություններում հազվադեպ է խոշոր հաշվով պարտվում: Նույն <<Միկային>> թիմն իր պատմության ընթացքում առաջին անգամ զիջեց խոշոր հաշվով, մինչդեռ նույն թիմին փյունիկցիները նախկինում 7 անգամ են հաղթել 3 և ավելի գոլերի տարբերությամբ:
ԱՐԱ ՆԻԳՈՅԱՆԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ, ԻՍԿ ԲԱԳՐԱՏ ՆԱՎՈՅԱՆԸ…
Փյունիկցիների նկատմամբ միկացիների խոշոր հաշվով հաղթանակն առավել կարևոր է այն առումով, որ թիմին գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի բացակայության պատճառով մրցասպարեզ էր մտցրել նրա օգնականը` Արա Նիգոյանը: Հետխաղյա մամուլի ասուլիսում Նիգոյանի խոսքից հայտնի դարձավ, որ նա առաջին անգամ չէ, որ հայտնվում է նմանատիվ իրավիճակում.<< Դեռևս <<Իմպուլսում>> աշխատած ժամանակաընթացքում, երբ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը մեկնել էր մարզչական դասընթացների, թիմի ղեկավարման պատասխանատվությունն, ինչպես այսօր, ինձ վրա ընկավ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ