Անհրաժեշտ է`

2.5 լիտր հավի արգանակ

5 կարտոֆիլ

2 սոխ

1 գազար

300 գր սունկ

50 գր բուսական յուղ

2 հալած պանրիկ

աղ, պղպեղ, կանաչի, դափնու տերև

Պատրաստման եղանակը`

Սունկն ու կարտոֆիլը մաքրել և կտրատել: Գազարը խոշոր քերել: Սոխը մաքրել և մանր կտրատել: Եռացող արգանակի մեջ լցնել կարտոֆիլն ու եփել, մինչև կարտոֆիլը պատրաստ լինի:

Թավայի մեջ հալեցնել բուսական յուղն ու մի-փոքր տապակել գազարն ու սոխը, ավելացնել սունկն ու բարձր կրակի վրա մի-փոքր կարմրեցնել: Ստացված զանգվածը լցնել արգանակի մեջ և եռացնել:

Հալած պանրիկները քերել և ավելացնել եռացող ճաշի մեջ: 10 րոպե անց անջատել: Ավելացնել աղ, պղպեղ, կանաչեղեն ըստ ճաշակի: Բարի ախորժակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել