Հելոուինը այն ժամանակն է, երբ մարդիկ պետք է հատկապես կրեատիվ դառնան: Այս տարի մի տղամարդ իր ընկերուհու հետ միասին կերպարանափոխվել է կանաչ հանդերձանքով բանակայինների: Սան Ֆրանցիսկոյում բնակվող այս զույգը թափառում էր քաղաքի փողոցներով իրենց աչքի զարնող հանդերձանքով` ամեն քայլափոխի կանգ առնելով լուսանկարվելու համար: Նրանցից մեկը իր հետ վերցրել էր հեռախոսախցիկ և խաղալիք ատրճանակ, իսկ մյուսը` «հրթիռարձակ» (բազուկա):     

Այս շարժական առարկաներից յուրաքանչյուրը, ինչպես և նրանց հագուստը, մանրակրկիտ աշխատանքի արդյունքում են ստեղծվել: Ամեն ինչ պատված էր կանաչ ներկով: Նրանք անգամ իրենց մաշկին էին կանաչ ներկ քսել: «Առաջին հայացքից դյուրին թվացող այս գործընթացը բավականին բարդ դուրս եկավ: Պահանջվեց 8 տարա հիմնաներկ, և 6 տարա կանաչ ներկ: Իմ հանդերձանքն այնքան կոշտ էր, որ զվարճալի էր այդ վիճակով կոշիկ հագնել» - ասել է Հելոուինի այս սիրահարը:  












Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել