Աչքերի շուրջ կնճիռների դեմԹշնամիներին պետք է դեմքով ճանաչել: Պետք է իմանալ ինչից պաշտպանել մաշկը, որպեսզի այն լինի գեղեցիկ ու թարմ: Որոնք են այն գործոնները, որ վնաս են հասցնում մաշկին:

1. Սթրես

Սթրեսն ազդում է ողջ օրգանիզմի վրա, իսկ օրգանիզմում տեղի ունեցող բացասական գործընթացների մասին վկայում է մաշկը: Կորտիզոլը՝ սթրեսի հորմոնը, նպաստում է մաշկի վաղաժամ ծերացմանը:

2. Անբավարար քուն

Անքուն գիշերներն անմիջապես արտահայտվում են դեմքին: Անբավարար քնի պատճառով օրգանիզմը չի կարողանում վերականգնվել: Այսպիսով, մարդն ունենում է անգույն մաշկ, աչքերի շուրջ մուգ շրջանակներ:

3. Կլիմայական տեխնիկա

Տաքացուցիչները և օդափոխիչները նվազեցնում են օդի խոնավությունը: Սրա հետևանքով մաշկը ջրազրկվում է: Փորձեք օդափոխել սենյակը բնական ճանապարհով:

4. Վնասակար սնունդ

Արագ պատրաստվող, ապխտած սնունը, քաղցավենիքը օրգանիզմում ավելորդ ճարպի առաջացման պատճառ են դառնում, ինչն էլ վատ է անդրադառնում օրգանիզմի վրա:

5. Անհամապատասխան կոսմետիկա

Սխալ ընտրված կոսմետիկ միջոցները կարող են չար կատակ խաղալ Ձեր մաշկի հետ: Հետևանքները կարող են բազմազան լինել՝ ալերգիկ ռեակցիայից մինչև կնճիռների առաջացում:

6. Ալկոհոլ

Ալկոհոլը չորացնում է մաշկը, նույնիսկ ճարպոտ հատվածներում խոնավության պակաս է զգացվում: Սխալ է այն կարծիքը, որ մաշկի չորանալու հետ կվերանան նաև խնդիրները: Խնջույքից հետո վնասակար նյութերը անպայման կերևան Ձեր մաշկի վրա:

7. Ուլտրամանուշակագույն ճառագայթներ

Արևի ճառագայթները նպաստում են պիգմենտային հետքերի առաջացմանը, ինչպես նաև` չորացնում են մաշկը:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել