Tert.am-ը գրում է.

Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն այսօր կայացած ասուլիսին անդրադարձավ քաղաքում կազմակերպվող հրավառությունների հարցին՝ հայտարարելով, որ կա՛մ պետք է արգելել այն, կա՛մ օրենսդրորեն կարգավորել, ինչը կառավարությունը շարունակում է չանել։

«Մենք միշտ զբաղվել ենք այս հարցերով, բայց վերջին երկու տարին շատ ինտենսիվ ենք զբաղվել: Դեռ 2011թ.-ին նամակ ենք գրել կառավարությանը, ասել են՝ ստեղծվել է միջգերատեսչական խորհուրդ և քննարկվում է, դա 2011թ.-ին էր, բայց մինչև հիմա ոչինչ չի լինում»,– ասաց նա:


«Մենք կրկնվում ենք, բայց ուրիշ ասելիք չունենք. ինչպե՞ս կարող է կառավարությունը լռել այդքան, հապաղում են: Իսկ հապաղելն անընդունելի է, վնասները շատ են»,- ասաց նա:


Օրենսդրական կարգավորման եղանակների մասով Արմեն Պողոսյանը նշեց, որ Առողջապահության նախարարության հիգիենիկ սանիտարական վարչությունը պարտավոր է վերահսկել հրավառությունից առաջացած աղմուկը, և խոսքը ոչ միայն գիշերվա, այլ նաև ցերեկվա մասին: Իսկ հրավառության համար օգտագործվող նյութերից հնարավոր վտանգի համար պետք է պատասխանատու լինեն Արտակարգ իրավիճակների նախարարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները:


«Կան շահեր, այդ ապրանքը ներկրողներն իրենց շահերն ունեն, բայց դա չի նշանակում, որ այդ շահերն ի հաշիվ հասարակությանը պետք է լինեն»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել