Հայկական սպորտի վերջին տարիների հաջողությունները ես կապում եմ շախմատի ֆեդերացիայի նախագան Սերժ Սարգսյանի, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի անունների հետ: Այս մարդիկ յուրաքանչյուրն իր տեղում ամեն բան արեցին հայկական սպորտի զարգացման համար: Ցավում եմ, որ պարբերաբար սպորտային ղեկավարների միջև լարվածություն է սկսվում, ինչը տարածվում է ողջ սպորտային աշխարհի վրա: Դա չի նպաստում հայկական սպորտի զարգացմանը, հետևաբար պետք է թուլացնել լարված մթնոլորտը: Դա կարող են անել առաջին հերթին հենց տիտղոսակիր հայ մարզիկները` ոչ թե իրենք էլ խմբավորումների բաժանվեն, այլ փորձեն իրենց օրինակով հաշտեցնել հայ սպորտի հովանավորներին, քանզի նրանք էլ ծառայում են միայն հայկական սպորտին:

ՀԳ Յուրի Վարդանյանը լեգենդար մարզիկ է, լեգենդար հայ, ում պետք է ուղղակի հարգել: Որքան հասկանում եմ` նա ավելին չի էլ խնդրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել