Իմ «ամենասիրելի» չինովնիկներից մեկը՝ արտաքին գործերի փոխնախարար ԶոհրաբՄնացականյանը միանգամից մի վագոն մտքի գոհարնել ա իլուր աշխարհի հայտնել, որոնց չանդրադառնալը պարզապես հանցագործություն կլինի.

1. «Ես չեմ ուզենա անդրադառնալ, արձագանքել որոշ բաների: Հայաստանը շատ լավ թիմով է աշխատել Ասոցացման պայմանագրի շուրջ բանակցելիս, ծախսել ենք ընդամենը 33 մլն դրամ չորս տարիներին:»

Մնացականյանը էդ ԸՆԴԱՄԵՆԸ 33 միլլիոն դրամը իրանց տնի՞ց էր բերել, թե՞ իր գրպանից, որ հիմա էլ տենց հանգիստ ու հեգնական ասում ա «Ընդամենը»: Լավ ա չի ասում «Գոհ եղեք, որ ավելի շատ հարկատուների փող քամուն չտվեցինք 4 տարվա մեջ»:

2. «Ուրախ եմ և հպարտ, որ նման գործընկերներ եմ ունեցել, շատ ուշադիր ենք եղել համաձայնագրի բոլորի կետերի նկատմամբ:»

Ախր սուտ ա խոսում է՜, ուշադիր մենակ նայել են ամեն կետին համաձայնվելու դեպքում հատկացվող գրանտերի մեծությանը...

3. «Շատ լավ գիտեինք, մեզ մոտ ձկնորսություն կա, թե ոչ, ուզում ենք ձկնորսության ոլորտում բանակցել, թե ոչ»:

Էս էլ էն Պուտինի բեխեր խորհրդականի ասածին ա հակադարձում, ընդ որում՝ շատ տխմար ձևով, որովհետև մենք իրոք ձկնորսություն չունենք համաշխարհային օվկիանոսում ու ներքին ծովերումմ, հետևաբար ձկնորսական կոնցեսսիաների հարցի շուրջ բանակցելն էլ մեծ հաշվով տխմարություն կլիներ, բայց ինչպես նշեցի, ամենայն հավանականությամբ սուտ է խոսում, թե իրենք բոլոր կետերը քննարկել են:

4. «Երկու կողմեը պատրաստել են մի մեծ համաձայնագիր, որտեղ չի եղել մի կետ, որ Հայաստանն իր սուվերենությունը հանձնելու է»:

Դե բա հրապարակեիք փաստաթուղթը, որ մենք էլ տեսնեինք ու հավատայինք, թե չէ սենց էլի կարան ասեն, որ սուտ ա խոսում:

Մի խոսքով, Մնացականյանը իմ համար դարձել ա մեր չինովնիկության հավաքական դեմքը՝ ինքնահավան, սահմանափակ, ցինիկ ու ոչ կոմպետենտ: Ի դեպ, էդ 33 միլլիոն դրամով էլ, որ ծախսվել ա սրանց տուռնեների վրա, միլլիոն հատ ավելի կարևոր ու ավելի օգտակար բաներ կարելի էր անել: 
Այ մա՜րդ, մեզ ԱԳՆ պետք չի, պետք ա սաղին գործից հանել, դռները փակել ու յոլլա գնալ, մեկ ա սրանց արածներից վնասից բացի օգուտ չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել