Aysor.am-ը գրում է.

Սնունդ: Ասղտը խոստովանել է, որ դիետաներից օգուտ չկա: Նա շատ դիետաներ է փորձել, բայց հանգել է այն եզրակացության, որ ամենաճիշտ տարբերակը սննդակարգին խիստ հետևելն է՝ աշխատելով սնվել նախքան ուժեղ քաղց զգալը և չափաբաժինը չչարաշահելը: Նախապատվությունը տալիս է սեզոնային մրգերին և բանջարեղեներին, նաև չի թաքցնում, որ իրեն չի զրկում քաղցրից և արագ սննդից: 

Սպորտ: Ջենիֆեր Լոպեսը հայտնի է իր կանացի կառուցվածքով: Կարելի է ասել՝ սա էլ իր հերթին նրան ճանաչվածություն բերեց: Երգչուհին նիհար չէ և ստիպված է միշտ հետևել իր քաշին: Իսկ դրա համար ֆիզիկական ծանրաբեռնվածությունը խիստ անհրաժեշտ է: Երգչուհին չի սիրում մարզասրահ հաճախել, բայց փոխարենն ամեն օր վազում է և զբաղվում լատինամերիկյան պարերով:



Քուն: Լոպեսը վստահ է՝ գեղեցիկ և առողջ լինելու համար ամենակարևորը լավ քունն է: Նա աշխատում է օրական առնվազն 8 ժամ քնել և բոլորին է դա խորհուրդ տալիս:

Արևայրուք: Լոպեսին բնությունից տրված է նման մաշկ ունենալ, բայց նա դեմ չէ ավելացնել արևայրուքը. այդպես նրա դեմքը տեսողականորեն ավելի է ձգվում և թարմանում: Ջենիֆերը խորհուրդ է տալիս ընտրել արևայրուքի ցանկացած արհետսական միջոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել