Panorama.am-ը գրում է.
«Ես չեմ ուզում մեր իշխանությունների մեջ դավաճաններ տեսնել: Ես որպես ընդդիմություն քննադատում եմ իշխանությունների ծրագրերը, սակայն ես չեմ ցանկանում իշխանությունների մեջ տեսնել մարդկանց, ովքեր կանխամտածված դատարկում են երկիրը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հայաստանում արտագաղթի խնդրին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ բոլորին պետք է միավորի ոչ թե միմյանց դեմ չարությունը, այլ խնդիրները միասնական, համախմբած լուծելու ցանկությունը: «Մենք պետք է մեր դրական հատկությունների վրա կառուցենք մենք ծրագրերը և լուծենք երկրի առջև ծառացած խնդիրները»,-նշեց Ա. Մինասյանը:
Իր հերթին, «Արազա» բարեգործական հիմնադրամի նախագահ, «Հանրային ցանցի» համակարգող Թամարա Աբրահամյանը անդրադառնալով խնդրին նշեց, որ պետք է ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի արտագաղթի հաղթահարմամբ և արտագաղթի դեմ պայքարով: «Արտագաղթի դեմ պայքարի հստակ «ճանապարհային քարտեզ» պետք է մշակվի, որպեսզի ծրագրերը չմնան միայն թղթի վրա»,-նշեց Թ. Աբրահամյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ