Lragir.am-ը գրում է.

Քիմիական զենիք արգելման կազմակերպությունն իր զեկույցում հաստատել է, որ Սիրիան ոչնչացրել է քիմիական զենքի հայտարարագրած բոլոր պաշարները զինաթափման ծրագրով նախատեսված ժամկետներում, գրում է Ռոյթերը: Կազմակերպությունը ստուգումներ է անցկացրել Սիրիայում առկա քիմիական զենքի 23 արտադրամասերից 21-ում: Մյուս երկուսը ստուգման համար չափազանց վտանգավոր էին, սակայն այնտեղ գտնվող սարքավորումներն տեղափոխվել են այլ վայրեր, որտեղ տեսուչներն արդեն այցելել են: Քիմիական զենքի ոչնչացման կազմակերպությունը գոհունակություն է հայտնել գործընթացի տեմպերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել