Շրջանառվող տեղեկությունները, թե իբր Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Հայաստանի դիրքերի ուղղությամբ, չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ


00:52 , 4 մայիս, 2024
Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Շրջանառվող տեղեկությունները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը:
Պաշտպանության նախարարությունը հանրությանը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին: