Shamshyan.com-ը գրում է.

Մայիսի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Մարտին Աբրահամյանը իր վարած «Mazda 5» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, կոտել այն, առաջ ընթացել, բախվել բազալտե եզրաքարերին, դրանք նույնպես կոտրել, ու միքանի պտույտ շրջվելով՝ բախվել է ճանապարհին գործող «CPS» բենզալցակայանի գովազդային վահանակին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Մ. Աբրահամյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 22-ամյա Արմեն Կարապետյանը մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները, ապա ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Բախման հետևանքով ավտոմեքենան մասնատվել է, և մի մասը շպրտվել է:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ (խմած) և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել