Թուրքիայում դատարանը քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշին դատապարտել է 42 տարվա ազատազրկման՝ 2014 թվականի հոկտեմբերի 6-8-ը երկրում տեղի ունեցած իրադարձությունների հետաքննության շրջանակներում։ Այս մասին հայտնում է dw.com-ը:

Հետաքննության տվյալներով՝ Դեմիրթաշի կոչով Քուրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցները բռնարարքներ են կատարել Թուրքիայի 35 նահանգում, այդ թվում՝ Ստամբուլ, Անկարա, Բուրսա և Դիարբեքիր քաղաքներում։ Դրա հետևանքով զոհվել է 37 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։

Դեմիրթաշը բանտում է գտնվում 2016 թվականի նոյեմբերից՝ ահաբեկչության հետ կապված մեղադրանքներով։ Նա շարունակում է մնալ Թուրքիայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը: 

Գործակալությւոնը նշում է, որ 2014 թվականին Թուրքիայում տեղի ունեցած մահացու ելքով անկարգությունները Թուրքիայի քրդամետ առաջնորդների կոչի արդյունքն էին, որոնք հիասթափված էին Սիրիայի սահմանամերձ Քոբանի քաղաքը պաշարած «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին թուրքական աջակցությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել