Tert.am-ը գրում է.

ԵՊՀ-ում անցկացվող դասախոսության թեման է «Ինչպես չլինել չմարդ»։ Այս մասին նախքան ԵՊՀ հասնելը երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտնեց Բագրատ Սրբազանը։

Սրբազանը նաև տեղեկացրեց, որ արդեն իսկ հանդիպել է ՀԱԿ կուսակցության անդամներից Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ, և խոսել են գործընթացների ու նրանց կեցվածքի մասին։

Ինչ վերաբերում է նրան, որ Կիրանցում մարդիկ դարձյալ գիշերում են դրսում, Սրբազանը նշեց, որ այս շարժումը սկսել են մեկ նպատակով և մեկ ծրագրով՝ կասեցնել այս ապօրինի գործընթացը, և դրա հետևանքը կամ լուծումն այս իշխանության հեռացումն է, այլ լուծում չկա։

Լրագրողները նշեցին, որ Անվտանգության խորհուրդի քարտուղարը սահմանազատումը որպես ձեռքբերում է ներկայացնում, ինչին ի պատասխան Բագրատ Սրբազանը նշեց, որ սկզբից էլ ասել է՝ այս մարդկանց գլխավոր խնդիրը մոլորեցնելն ու ստախոսությունն է։

«Երեկ քարտեզներն էլ են հրապարակվել, շատ փորձագետներ են խոսել, հարցը ի բնե ու ի ծնե մոլորեցնող ու սուտ է։ Այստեղ 2-3 տան խնդի՞ր է, թե՞ պետության, նույնիսկ կիրանցեցիներն են այդպես ասում»,- ասաց նա։

Բագրատ Սրբազանը նաև անդրադարձավ մեղադրանքներին, թե հանրահավաքին մարդկանց 3,000 դրամով են բերում։

«Ես հիմա ի՞նչ անեմ, որ իրենք երեք հազար էլ չարժեն, անընդհատ չեմ խոսելու դրա մասին, այդ մարդկանց օրակարգով մի՛ շարժվեք։ Քննչական կոմիտե՞ն է տարածել, գլուխը պատով է տվել, թող գնան գտնեն մարդկանց ու փաստեն, ոչ թե գնան սրան-նրան ձայնագրեն, չգիտեմ ինչ անեն, այլ փաստ։ Ինչ է, դժվա՞ր է իրենց համար դա սարքելը, վարպետները չե՞ն դրա։ Իրենց մակարդակը չի հասնում այստեղ, իրենք ուզում են ինձ ու ձեզ բերել փողոցի մակարդակ, որ հաղթեն»,- հայտարարեց նա։

Լրագրողներն ապա Սրբազանին ցույց տվեցին նրա լուսանկարը խնջույքից, որին իշխանությունները գովազդ են միացրել, ինչին ի պատասխան Սրբազանը պարզաբանեց, որ դա Նոր տարվա միջոցառում է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել