Tert.am-ը գրում է.

Հիմնական անելիքները տեղափոխվում են այն օրակարգ, որին բոլորդ սպասում եք։

Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Բագրատ Սրբազանը։

«Ցանկանում ենք մեր նախանշած ծրագիրն այս շաբաթվա մեջ ավարտել։ Այսօր մենք հանդիպել ենք կուսակցությունների հետ` «Լուսավոր Հայաստան» կուսակցության, Դեմոկրատական կուսակցության, «ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացուցիչների հետ։ Մեր նպատակն է քաղաքական ամբողջ ներկապնակին տեսնել, ու բոլորը միասին պետք է հանդիպեն։

Մինչև այս շաբաթվա վերջ կշարունակենք հանդիպել տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ։ Թվով 101 գիտնական, գիտաշխատող և տարբեր ոլորտի մասնագետներ պահանջել են մարդու (վարչապետի) հրաժարականը» ,- ասել է Բագրատ Սրբազանը։

«Խաղաղության պայմանագիրը պիտի լինի մեր շահերով պայմանավորված։ Խաղաղության պայմանագրում շատ բաներ կա, որոնք պիտի նշված լինեն, մինչև Արցախ վերադարձի խնդիրը» ,- հայտարարել է նա։

Վերջում Բագրատ Սրբազանը ավելացրել է, որ վաղը դարձյալ, որքան հնարավոր է պիտի կազմակերպեն դասադուլներ, ակցիաներ։

«Վաղը դարձյալ, որքան հնարավոր է կազմակերպում ենք դասադուլներ, ակցիաներ։

Հիմնական անելիքները կամաց-կամաց այն օրակարգն է տեղափոխվում և թելադրելու, որին բոլորդ սպասում եք»,-ասել է Բագրատ Սրբազանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել